211652_close_icon

Սրիկայություն՝ Երևանում․ «Կակտուս» սուպերմարկետում գողացել են Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսի որդու հեռախոսը, տեսախցիկները ֆիքսել են գողության պահը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count3619 դիտում article-date 10:14 08-06-2025
Հունիսի 5-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող «Կակտուս» սուպերմարկետից գողացել են Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Կարեն Էլյազյանի որդու՝ 16-ամյա Գևորգի «Iphone» տեսակի հեռախոսը։

SHAMSHYAN.com-ի թղթակից հետ զրույցում հարազատները ասում էին․ «Գևորգը այդ խանութում է աշխատում, որ կարողանան ապրեն, բայց ինչ-որ մեկը եկել է, օգտվել այն հանգամանքից, որ Գևորգը այլ հաճախորդի է սպասարկում, ձեռքը գցել և գողացել հեռախոսը։ Տեսախցիկները ֆիքսել են գողության պահը, դիմել ենք ոստիկանություն և հույս ունենք, որ կգտնեն գողություն կատարողին»։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր