211652_close_icon
views-count12150 դիտում article-date 12:57 08-11-2016

Մոսկվայում ձերբակալվել է քիքբոքսինգի աշխարհի չեմպիոնին սպանած անձը. տեսախցիկները ֆիքսել են սպանության պահը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մոսկվայի «Բելյաևո» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում հայտնաբերվել է տղամարդու դի` հրազենային վնասվածքներով: Պարզվել է, որ նա քիքբոքսինգի աշխարհի կրկնակի չեմպիոն Ջաբրաիլ Ջաբրաիլովն է: Սպանության պահը ֆիքսել են տեսախցիկները: Կայանատեղիում կանգնած մեքենայի ետևի դռները բացվում են և այնտեղից գետնին է ընկնում երիտասարդ քաղաքացին: Մեքենայից դուրս է գալիս նաև մի տղամարդ, որը հանգիստ լքում է հանցանքի վայրը: Նախնական տվյալներով, նրան միջև փողային խնդիրներ են եղել, որն ավարտվել է վիճաբանությամբ և սպանությամբ: Իրավապահ մարմինները շատ արագ պարզել են կասկածյալի ինքնությունը և նրան ձերբակալել: Նախնական տվյալներով, սպանությունը կատարած անձը սպանվածի մտերիմն է եղել, որը հանցանքը կատարելուց հետո մեկնել է օդանավակայան, տոմս գնել և փորձել Մոսկվա-Բաքու չվերթով փախնել: Նա արդեն ինքնաթիռում է եղել, սակայն ոստիկանության աշխատակիցները կարգադրել են օդանավին ետ վերադառնալ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր