Հերթական սրիկայությունը՝ կենդանու նկատմամբ․ Տաշիրում ընտանիքի անդամները իրենց «Հասկի» ցեղատեսակի շանը հայտնաբերել են դաշտավայրում՝ փոսի մեջ թելով կապված և սատկած վիճակում
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ անհայտ անձինք «Հասկի» ցեղատեսակի շանը կախել են։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողներին Լոռու մարզի բնակիչ 48-ամյա Լուսինե Շ․-ն հայտնել է, որ ունեցել են «Հասկի» ցեղատեսակի շուն, որին սովորաբար իրենց տան դիմացի անտառում բաց են թողել զբոսնելու, սակայն մայիսի 20-ին հերթական անգամ շանը բաց են թողել ու չի վերադարձել և արդեն մայիսի 27-ին՝ ժամը 20։00-ի սամաններում, շանը հայտնաբերել են Տաշիր քաղաքի հարակից դաշտավայրում՝ փոսի մեջ թելով կապված և սատկած վիճակում։
Դեպքի փաստով ոստիկանության Տաշիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։