211652_close_icon

Կառավարությունը պետք է խիստ վերահսկողութուն սահմանի, որ ոմանք պատմամշակութային հուշարձանները չուլան չդարձնեն. Նիկոլ Փաշինյան

views-count502 դիտում article-date 12:17 04-06-2025
Այսօր մեր պատմամշակութային բազմաթիվ հուշարձաններ, որոնք հոգևոր կյանքի անբաժանելի մաս են, բայց նաև պատկանում են պետությանը, այսինքն, պետության սեփականությունն են և գտնվում են պետության հոգածության ներքո և այդ թվում ենթակառուցվածքներ պետք է լինեն, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան հաղորդակցվել այդ հոգևոր արժեքների հետ:

Այս մասին ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց նաև պետք է կառավարությունը խստիվ վերահսկողություն սահմանի, որպեսզի, ինչպես արդեն առիթ ունեցել եմ ասելու, ոմանք այդ պատմամշակութային հուշարձանները չուլան չդարձնեն, որովհետև էլի եմ ասում՝ դա վիրավորում է մարդկանց հոգևոր զգացումները։ Կարճ ասած՝ երջանկությունը պետք է արտահայտված լինի պետական բյուջեում»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ հիշում է բյուջետային քննարկումները դեռ լրագրող եղած ժամանակներից և որպես պատգամավոր էլ տարբեր ձևակերպումներ է տվել բյուջեին՝ ճգնաժամի, կոնսերվատիվ, հուսահատության բյուջե, զարգացման բյուջե, բայց հիմա կարծում է, որ տարբերակումները պետք է հանել:

«Կարծում եմ՝ մենք ընդհանրապես տարբերակումները պետք է հանենք որովհետև ՀՀ-ում պետք է լինի երջանկության բյուջե: Այսինքն, մեր բյուջեները պետք է ուղղված լինեն նրան, թե ինչ է պետք Հայաստանի Հանրապետությունը և նրա քաղաքացիները երջանիկ լինեն: Սա, կարծում եմ, շատ կարևոր արձանագրում է, որը մենք պետք է անենք։ Բայց չեմ ուզում և չեմ կարող ժխտել, որ մարդու երջանկության համար, ինչպես նշված է նաև իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծում, անհրաժեշտ են նաև անհրաժեշտ կենցաղային պայմաններ»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր