211652_close_icon

Ռուսաստանը կարող է նոր դեսպան ունենալ Թուրքիայում

views-count424 դիտում article-date 19:44 02-06-2025
Թուրքիայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր  դեսպանը կփոխվի։ Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության նոր ղեկավար կդառնա ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերշինինը։

Այս մասին  հաղորդում է «Կոմերսանտը»՝ հղում անելով երեք աղբյուրի։

Նա կփոխարինի Ալեքսեյ Երխովին, որը դիվանագիտական ​​առաքելությունը ղեկավարում է 2017 թվականից։

Վերշինինը 70 տարեկան է, ավարտել է ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարության ՄԳԻՄՕ-ն և Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական ​​ակադեմիան։ Դիվանագիտական ​​ծառայությունը սկսել է 1976 թվականին։

Դեսպանի փոփոխության հարցին անդրադարձել է ՌԴ-ի ԱԳՆ-ի խոսնակ Մարիա Զախարովան, ոՙչ հաստատելով, ոՙչ էլ հերքելով տեղեկատվությունը: 

Նմանատիպ նյութեր