211652_close_icon

Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի առաջնության եռակի ոսկե մեդալակիր

views-count706 դիտում article-date 16:42 31-05-2025
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի առաջատար, օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության հենացատկի վարժության եզրափակչում՝ կարիերայում երրորդ անգամ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն:
 
Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ Եվրոպայի առաջնության չեմպիոնությունը նվաճել էր նաև Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը դարձել էր արծաթե, իսկ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր:
 

Նմանատիպ նյութեր