211652_close_icon

Նիկոլ Փաշինյանը քաղաքական դիшկ է. ՀԱԵ-ն մի հազար Նիկոլ է տեսել, մի հազար հատ էլ կտեսնի, Եկեղեցին իր ատամի բանը չէ. Հայկ Մամիջանյան

views-count2269 դիտում article-date 14:35 30-05-2025
Ամենապարզ բացատրությունը սա է՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքական դիակ է, դիակները, երբ ժամանակին չես հավաքում, գարշահոտություն են տարածում, դա առաջին հերթին մեր մեղավորությունն է, որ այս քաղաքական դիակը դեռ հավաքված չէ:

Այս մասին ԱԺ ճեպազրույցներում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ հոգևորականներին ուղղված հայհոյախառն ու վիրավորական գրառումներին:

«Եթե չեմ սխալվում, մայիսի 22-ին Ադրբեջանի հոգևոր առաջնորդը հրապարակային արշավ էր սկսել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, երեկ կառավարության նիստում այդ արշավը շարունակեց վարչապետի աթոռին նստածը, իսկ այսօր արեց մի գրառում, որը մենք կարդացել ենք դա դեռ ոչինչ: Ես ուզում եմ այս գրառումը կարդան ՔՊ-ական պատգամավորները, ում ճնշող մեծամասնությունը մկրտված է եկեղեցում:

Իրենք իրենց մեջ պատասխանեն մի հարցի՝ իրենք դրա տակ մտնել պատրա՞ստ են: Եթե իրենք դրա մասին չեն մտածել Արցախի հանձնման ժամանակ, խայտառակ կազմակերպված պատերազմի ժամանակ և այլն, և այլն, հիմա սրա տակ մտնել պատարա՞ստ են»,- ասաց նա:

Մամիջանյանը շեշտեց՝ այդ գրառումն ավելի շատ պետք է կարդան Փաշինյանի սակավաթիվ աջակիցները:

«Մեզ համար նոր բան չկա, չեմ կարծում, որ նա կարող է ինձ զարմացնել երբևէ: Ինձ համար զզվելի է այդ ամեն ինչը, չեմ ուզում կեղտոտվել դրանով: Հայ Առաքելական Եկեղեցին մի հազար հատ Նիկոլ է տեսել իր կյանքում, ու մի հազար հատ էլ կտեսնի: Հայ Առաքելական եկեղեցին իր ատամի բանը չէ»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր