211652_close_icon

Հայաստանի ներկայացուցիչը Թուրքիայում դարձել է ջրացատկի Եվրոպայի փոխչեմպիոն

views-count784 դիտում article-date 18:45 29-05-2025
Հայաստանը ներկայացնող Ալեքսանդրա Բիբիկինան Թուրքիայում ընթացող ջրացատկի Եվրոպայի առաջնությունում դարձել է աշխարհամասի փոխչեմպիոն։ Այս մասին սոցցանցերում հայտնել է մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Գաբրիել Ղազարյանը։

22-ամյա մարզուհին 3 մետր ոստնացատկ մրցաձևում վաստակել է 322.95 միավոր և արժանացել արծաթե մեդալի։ 335,10 միավորով Եվրոպայի չեմպիոն է դարձել շվեյցարացի Միշել Լուիզա Հեիմբերգը։

Բիբիկինան այս տարվա մարտին է Հայաստանի քաղաքացիություն ստացել։

Նմանատիպ նյութեր