211652_close_icon

Լաչինի օդանավակայանը Թուրքիա-Ադրբեջան բարեկամության խորհրդանիշներից մեկն է. Էրդողան

views-count634 դիտում article-date 18:58 29-05-2025
Մայիսի 28-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանում մասնակցել է Լաչինի (Բերձորի) միջազգային օդանավակայանի բացման արարողությանը։

Արարողությանը ներկա է գտնվել նաև Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։

Էրդողանը արարողությունից հետո գրառում է արել սոցցանցում և նշել, որ Լաչինի օդանավակայնը Թուրքիա-Ադրբեջան բարեկամության և եղբայրության խորհրդանիշներից մեկն է»։

Նշենք, որ օդանավակայանը գտնվում է լեռնային տեղանքում՝ ծովի մակարդակից 1800մ բաձրության վրա և համարվում ներկայիս Ադրբեջանի ամենաբարձր լեռնային օդանավակայանը։

Ermenihaber

Նմանատիպ նյութեր