211652_close_icon

Իրան-Ադրբեջան և ՌԴ-Ադրբեջան առճակատումների գլխավոր պատճառներից մեկն այն է, որ 44-օրյայում տարած հաջողությունից հետո Ադրբեջանի իշխանությունը կտրուկ մեծացրել է իր տարածաշրջանային ամբիցիաները. Աբրահամյան

views-count1078 դիտում article-date 09:23 02-07-2025
ՌԴ-Ադրբեջան լարվածությունը նոր շրջափուլ է մտել, որի շրջանակներում և´Ադրբեջանում, և´ հատկապես ՌԴ-ում ձերբակալությունների շարք է սկսվել, ինչն ուղեկցվում է բռնության և ստորացման դրվագներով:  Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Անցնող շաբաթը կարևորվեց նաև նրանով, որ Իրանից բարձր մակարդակով մեղադրանք հնչեց Ադրբեջանի հասցեին` իր տարածքը տարբեր ձևերով իսրայելական գործողություններին տրամադրելու առումով, ու թեև առաջին հայացքից թեման պարզաբանվեց, բայց ինչպես ասում են` նստվածքը դեռ երկար կմնա:

Իրան-Ադրբեջան և ՌԴ-Ադրբեջան այս առճակատումները մեծ թվով պատճառներ ունեն, սակայն գլխավորներից մեկն այն է, որ 44-օրյա պատերազմում տարած հաջողությունից հետո Ադրբեջանի իշխանությունը գլխապտույտի մեջ է ընկել և կտրուկ մեծացրել իր տարածաշրջանային ամբիցիաները:

Այս հանգամանքը նույնիսկ իր դաշնակից Թուրքիայի համար է ոչ միանշանակ, դեռ չեմ խոսում Իրանի ու ՌԴ-ի մասին, որոնք Ալիևի իշխանության քմահաճույքներին սկսել են ավելի կոշտ արձագանքել»,- գրելէ  նա:

Նմանատիպ նյութեր