211652_close_icon

Փաշինյանը ազդարարում է մեծ աղետի մասին. Սուրեն Սուրենյանց

views-count3247 դիտում article-date 23:47 28-05-2025
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյանը ազդարարում է մեծ աղետի մասին...

«Այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի անկախ ենք, քան երբևէ», - այսօր Սարդարապատում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Փաստորեն մինչև այսօր բոլոր պետությունների ղեկավարները, ովքեր հաղթանակների ու ազգային վերածննդի միջոցով են պատկերացրել պետության հզորությունը, սխալվել են:

Պարզվում է՝ պետք է անցնես նվաստացուցիչ պարտության, ազգային ողբերգության միջոցով, որպեսզի «ավելի պետություն», «ավելի ինքնիշխան», «ավելի անկախ» լինես:

Փաշինյանն ինչքան ավելի խրոխտ է «ինքնիշխանականության» մեջ, այնքան մեծ է ապագա աղետի մասշտաբը»...

 

Նմանատիպ նյութեր