211652_close_icon

Ադրբեջանի հետ սահմանազատմամբ ամրապնդում ենք մեր ինքնիշխանությունն ու նվազեցնում խոցելիությունը. ՀՀ փոխվարչապետ

views-count1951 դիտում article-date 18:44 28-05-2025
Ադրբեջանի հետ իրականացվող սահմանազատմամբ Հայաստանն ամրապնդում է իր ինքնիշխանությունը և նվազեցնում խոցելիությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ապարանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Սահմանազատմամբ մենք ամրապնդում ենք մեր ինքնիշխանությունը և նվազեցնում խոցելիությունը: Սահմանազատման գործընթացը շարունակվելու է Վրաստանի սահմանի անկյունից մինչև Իրանի սահմանի անկյունը: Ես հուսով եմ, որ այն կանոնակարգի համապատասխան կիրականացվի։ Չեմ կարծում, որ վտանգներ կառաջանան»,-ասել է ՀՀ փոխվարչապետը։

Մհեր Գրիգորյանը նաև հավելել է, որ խաղաղության պայմանագրի կնքումը և տարածքային սահմանազատումը զուգահեռ ընթացող գործընթացներ են, և մեկը մյուսի իրականացման համար հիմք չէ։ Փոխվարչապետը հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպման օր դեռ հայտնի չէ։

Նմանատիպ նյութեր