Եթե 107 տարի առաջ այս չшրիքի նման ասեին՝ գնանք «իրական Հայաստանի» հետքերով, այսօր գոյություն չէինք ունենա. Բագրատ Սրբազան
Այսօրվա մեր խորհուրդը մեր ինքնաճանաչողության և ինքնագնահատականի մասին է, այն իմաստով, որ երբ մենք հասնում ենք ինքնաճանաչողության իրական աստիճանի, հրաշքներ ենք գործում: Ամբողջ Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի, Հանրապետության հռչակման ամբողջ խորհուրդը դրանում է, որ ինչպես կարող է մի բուռ ժողովուրդը բոլոր հակառակ պայմաններն ունենալով՝ իր գոյությանն ու կենսագործունեությանը լրիվ հակառակ պայմաններում ոտքի կանգնել, հաղթանակաել և հռչակել իր սեփական պետությունը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը:
«Սրա մասին ենք մենք անընդհատ խոսում և դա ոչ միայնժողովուրդն է, այլ առաջնորդության խնդիր է: Նրանք, ովքեր չվախեցան և առաջնորդեցին, հաղթանակն էլ կնքվեց: Այդպես է նաև այսօր»,- նշել է նա:
Անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ Հանրապետության օրվա առթիվ միասնություն չկա. Սրբազանը նշեց.
«Անհամատեղելի են այսօրվա չարիքի իշանությունը և այսօրվա խորհուրդը: Դուք պատկերացնո ՞ւմ եք, եթե Գևորգ 5-րդ Վեհափառը, Արամ Մանուկյանը, Գեներալ Նազարբեկյանը, Դանիել Բեկ-Փիրումյանը, Դրաստամատ Կանայանը և մնացած բոլորը հանկարծ ասեին, որ ժողովուրդ չենք կարողանում, գնանք իրական Հայաստանի ճանապարհով, այսօր գոյություն կունենայի ՞նք ընդհանրապես: Չէինք ունենա, ընդհանրապես չէինք ունենա: Այսօր Մայր Աթոռ կունենայի ՞նք, վստահաբար չէինք ունենա և գոյություն ընդհանրապես չէինք ունենա:
Հիմա այս չարիքները պղծել, ջարդել, մսխել են ամեն ինչ, գողացել են պատիվ էլ, ուրախություն էլ, ամեն բան էլ: Ժողովրդին տևապես տանում են պարտության, ոչ թե հաղթանակի, տանում են սպառողականության: Կեղծ միասնություն տեղի չի ունենում, տեղի է ունենում գաղափարի շուրջ:
Չկա այդպիսի բան, ձևական, կեղծ կողք կողքի լինել, ինչի շուրջ կողք կողքի լինեն»: