211652_close_icon

Եկեղեցին իր կարծիքը չի փոխել․ Նաթան արքեպիսկոպոսը՝ Փաշինյանի հրաժարականը պահանջելու մասին

views-count2257 դիտում article-date 14:56 28-05-2025
Եկեղեցին իր կարծիքը չի փոխել: Այս մասին Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Սրբազան Հայրն ասել է, որ իշխանության ու Մայր Աթոռի հարաբերությունները նույն փուլում են․ «Հարաբերությունները նույն փուլում են, աշխատանքային»։

Սրբազանի խոսքով, եթե Վեհափառն իշխանության հետ չի մասնակցում պետական արարողակարգերին, ուրեմն ունի իր պատճառները։

Հարցին՝  եկեղեցին շարունակո՞ւմ է պահանջել Փաշինյանի հրաժարականը՝ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն արձագանքեց. «Եկեղեցին իր կարծիքը երբևէ չի փոխել, ինչո՞ւ եք ամեն անգամ նույն հարցը տալիս»։

«Եկեղեցին երբեք ծունկի չի իջնի մարդու առջև։ Վազգեն Կաթողիկոսը շատ լավ խոսք ուներ՝ «եթե դու չես ուզում ծունկի իջնել Աստծո առաջ, ստիպված կլինես մարդու առաջ ծունկի իջնել»», – հավելեց Նաթան Սրբազանը։

Նմանատիպ նյութեր