211652_close_icon

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Երևանյան երկխոսության» շրջանակում Հայաստան ժամանած մի խումբ լրագրողների

views-count1873 դիտում article-date 18:42 27-05-2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած մի խումբ արտասահմանյան լրագրողների։

Հանդիպմանը մասնակցել են Լատինական Ամերիկայի մի շարք երկրների՝ Չիլիի, Բրազիլիայի, Պերուի և Արգենտինայի լրատվական և փորձագիտական ոլորտների ներկայացուցիչներ։

Հանրապետության նախագահը ողջունել է նրանց այցը Հայաստան և կարևորել նման ձևաչափով կազմակերպվող միջոցառումների դերը՝ որպես միջազգային համագործակցության, մտքերի փոխանակման և Հայաստանի արտաքին աշխարհի հետ հաղորդակցության հարթակ։

Նախագահ Խաչատուրյանը ներկայացրել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթությունները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հաստատման գործընթացում Հայաստանի ջանքերն ու դիրքորոշումները։
Նախագահը պատասխանել է նաև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ լրագրողներին հետաքրքրող հարցերին:

Նմանատիպ նյութեր