211652_close_icon

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի

views-count1021 դիտում article-date 09:08 25-05-2025
Հանրապետության տարածքում մայիսի 25-ի և 27-ի կեսօրից հետո, 28-ի և 29-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Մայիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում մայիսի 25-ին և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 27-ի երեկոյան, 28-ի և 29-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։

 

Նմանատիպ նյութեր