211652_close_icon

Սերժ Սարգսյանը մեղադրվում է մոտ 3 մլն դոլար կաշառք ստանալու համար

views-count2575 դիտում article-date 18:53 23-05-2025
Սերժ Սարգսյանը մեղադրվում է մոտ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար: Այս մասին տեղեկացնում է Հակակոռուպցիոն կոմիտեն:

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության՝ ՀՀ 3–րդ նախագահը 2008 թվականին կաշառքի դիմաց աջակցել է մի գործարարի, որ իր ընկերության բաժնեմասը արտասահմանյան ընկերության վաճառի։

Սերժ Սարգսյանի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել պաշտոնատար անձի կողմից խոշոր կաշառք ստանալը հոդվածով։

 

Նմանատիպ նյութեր