Կամ բոլոր երկարատև հետшպնդվածներս ենք «մեծ հերոս», կամ ոչ մեկը. սա է պահանջում բանականությունն ու բարոյականությունը. Արմեն Աշոտյան
Երրորդ նախագահի նախօրեի կարճ բրիֆինգը Հայաստանի քաղաքական օրակարգի կարևոր մաս դարձավ։ Առանց ինքնագովեստի, առանց պոպուլիզմի, առանց գերտերությունների հանդեպ ավելորդ ռևերանսների, առանց պաթոսի, բայց ազնիվ, հստակ, սթափ և իրատեսական գնահատականներով, տեսլականով։ Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Հասկանալի է, որ քաղաքական դաշտի հիմնական դերակատարների շուրջ ձևավորված ճամբարներն ի վիճակի չեն բաց աչքերով, բաց ականջներով և բաց ուղեղով ընկալել Սերժ Սարգսյանի խոսքը, և դրա կարիքն էլ չկա։ Երրորդ նախագահի ուղերձների հասցեատերը նրանք չեն, այլ հյուծված, տարակուսած, սեփական դարդերի և հոգսերի մեջ թաղված ապատիկ հայ հասարակությունը, ում ուղեղը կեղծիքներով, ստերով, մեծ-մեծ խոստումներով և գեոպիլիտիկ հեքիաթներով լվանալու անխնա ջանքեր են գործադրում այս կամ այն ճամբարը սպասարկող քարոզիչները։
Կարևոր էր, որ երրորդ նախագահը մերժեց 2018-ի իրադարձությունները այլասերելու, շահարկելու, քաղաքական կոնյուկտուրայից ելնելով վերագնահատելու ընդդիմադիր դաշտի հայտնի շրջանակների օրակարգը։ Եվ դա արեց ոչ թե 2018-ի մասով ասելիք չունենալու, ինչ-որ բան կոծկելու կամ սեփական սխալները թաքցնելու մտադրությամբ, այլ որովհետև հիմա, երբ երկիրը հերթական ճակատագրական և անդառնալի կորուստների նախաշեմին է, «դրա վախտը չի»։
Այո, Սերժ Սարգսյանը չի հանրայնացնում մասնավոր զրույցները, մասնավորապես, եթե դրանք տեղի չեն ունեցել, և, հատկապես, եթե դրանք տեղի են ունեցել։ Որոշ շրջանակներ առանձնահատուկ դյուրագրգռվել են երրորդ նախագահի գնահատականից` այն մանիպուլյատիվ և պատիվ չբերող թեմային, թե բա` «ինչո՞ւ մերժեցին Սերժին, բայց նստեց Քոչարյանը»։
Մի քիչ բանակություն և մի քիչ բարոյականություն ունեցող ցանկացած մեկը կհասկանա, որ, նախ, 2018-ի իշխանազավթմամբ գործող ռեժիմը թափեց իր մաղձի առաջին չափաբաժինը Սարգսյանի հանդեպ, իսկ հերթական ստորությունները երրորդ նախագահի, իր ընտանիքի, իր շրջապատի և իր թիմի հանդեպ երկար սպասել չտվեցին: Կհասկանա, որ Նիկոլի համար Մարտի 1-ի թեման, որով երկրորդ նախագահին քաղաքական հետապնդման ենթարկեցին և նստացրեցին, քաղաքական թիվ 1 շահարկման սյուժեներից է, և բնական է, որ այդ անբարոյականության թիրախում նախ այդ պահին երկիրը ղեկավարող անձն էր։
Կհիշի նաև, թե ինչպես էր երրորդ նախագահը և իր ողջ քաղաքական թիմը լծվել Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելու խնդրին` թե երկրում, թե երկրից դուրս՝ դառնալով նիկոլական հիստերիկ քարոզչամեքենայի նոր լուտանքների և նոր վիրավորանքների թիրախ։
Այո, երբ Քոչարյանին հետապնդում էին, Սերժը նրան պաշտպանում էր, ուստի հազարապատիկ զավեշտալի է և թերաբարո, երբ հետապնդում են Սերժին, ոչ միայն չպաշտպանել նրան, այլ մի հատ էլ կեցվածք ընդունել, թե բա` «խի՞ Սերժը չի նստել»։ Վստահ եմ, որ նման զարգացումների դեպքում ընդդիմադիր դաշտի հայտնի շրջանակները նիկոլենցից պակաս չեն հրճվելու և չարախնդալու։
Որպես անձ, ում երրորդ նախագակը երեկ հիշատակեց, և ով առ այսօր քաղաքական հետապնդման արդյունքում ազատազրկված է, ունեմ բոլոր, այդ թվում՝ բարոյական, իրավունքները մեկնաբանելու նաև «նստելը մեծ հերոսություն է թե չէ»` հարցը։
Եթե նստելը մեծ հերոսություն է, ապա ընդդիմադիր այն շրջանակներին, ովքեր համաձայն չէին երրորդ նախագահի գնահատականի հետ, բաց (շաաատ բաց) ճակատով կասեմ`ինքս ոչ պակաս «մեծ հերոս» եմ` հաշվի առնելով երկու տարվա ազատազրկումս, որից 15 ամիսը՝ մենախցում։ Իսկ Մամիկոն Ասլանյանին (իր անունը հիշատակելու համար թող ների ինձ Մամիկոնը) պիտի կոչեք «ամենամեծ հերոս»՝ հաշվի առնելով քաղաքական հետապնդման արդյունքում իր գրանցած ծանր «ռեկորդը»՝ 2 տարի 7 ամիս։
Կամ բոլոր երկարատև հետապնդվածներս ենք «մեծ հերոս», կամ ոչ մեկը. սա է պահանջում բանականությունն ու բարոյականությունը (առիթից օգտվելով` կրկին հայտնեմ շնորհակալությունս նաև երկրորդ նախագահի այն թիմակիցներին և հարող լրատվամիջոցներին մինչև «տարանջատում» օպերացիան ինձ և ընտանիքիս ցուցաբերած աջակցության, ուշադրության համար):
Ի դեպ, պետք է հիշեցնեմ հերոսության հարցի շահարկողներին, որ, ինչպես իր գրքում հստակ խոստովանել է ինքը` Ռոբերտ Քոչարյանը, նա վերադարձավ մեծ քաղաքականություն և համալրեց Փաշինյանի դեմ պայքարողների մեծ շարքերը հենց իր դեմ ապօրինի և անձնավորված հետապնդման հետևանքով։ Չգիտենք` ինչպես կդասավորվեր երկրորդ նախագահի քաղաքական ճակատագիրը, եթե Նիկոլն իրեն չբանտարկեր»,- գրել է նա: