211652_close_icon

Որպեսզի մեկ հոգին 2 տարի չծառայի, իր տեղն առնավազն 22 պահեստազորային է կանչվելու 25 օրյա հավաքների. Կարեն Վրթանեսյան

views-count1603 դիտում article-date 09:00 23-05-2025
Որպեսզի մեկ հոգին 2 տարի չծառայի, իր տեղն առնավազն 22 պահեստազորային է կանչվելու 25 օրյա հավաքների։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը: 

«Այսպես եմ հաշվում.

- Պահեստազորի 25 օրյա հավաքի մասնակիցը 2 շաբաթն է մարտական հերթապահություն իրականացնում։

- Իսկ պարտադիր ծառայություն անցնողն իր 2 տարվա ժամկետից տեսականորեն 3 ամիս պետք է պատրաստություն անցնի և էլի տեսականորեն 2 շաբաթանոց հերթափոխով էլ մարտական հերթապահության գնա (իրականում հաճախ ավելի երկար են մնում դիրքերում)։ Այսինքն ամբողջ ծառայության ընթացքում առնվազն մոտ 45 շաբաթը մարտական հերթապահությունն է։

- 45 շաբաթը 2 շաբաթանոց հերթափոխերով անում է 22.5, հաշվենք՝ 22 պահեստազորային։ Որոնց 25 օրով կտրելու են ընտանիքից և գործից։

Եթե հաշվարկումս սխալ գտնեք, ասե՛ք, ուղղեմ»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր