211652_close_icon

Պարտադիր զինծառայության անցնելու սահմանային նոր տարիք կսահմանվի

views-count2425 դիտում article-date 12:53 22-05-2025
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր  Հակ Սարգսյանի առաջարկած օրենքի նախագծով առաջարկվել է պարտադիր զինվորական ծառայության անցնելու առավելագույն տարիքը 27-ի փոխարեն  սահմանվել 37 տարի։

Այս մասին այսօրվա, կառավարության նիստում հայտնեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով  օրինագիծը։ Նախագծում կատարվել են որոշակի փոփոխություններ:

«Պարտադիր զինծառայություն անցնելու առավելագույն սահմանային տարիքը նախատեսվել է  32 տարեկանը»,-ասաց Պապիկյանը։

Այդ առաջարկություններով օրինագիծը կներկայացվի ԱԺ քննարկմանը։

Նմանատիպ նյութեր