211652_close_icon

2021-ին ընտրությունների գնալը շատ լու՞րջ էր, որ հաղթելու ենք, իսկ իմփիչմենթ անելն անլու՞րջ է. Սերժ Սարգսյան

views-count1912 դիտում article-date 18:03 21-05-2025
Դուք Սահմանադրության մեջ գրված հոդվածին անլրջությամբ եք՞ վերաբերվում: ՀՀ Սահմանադրության մեջ շատ հստակ գրված է, թե ինչպես կարելի է անվստահություն հայտնել գործող վարչապետին, այսինքն մենք ի՞նչ իրավունքով ենք դա անլրջացնում, այսինքն 2021  թվականի ընտրություններին գնալը շատ լուրջ էր, որ հաղթելու ենք, իսկ  իմփիչմենթ անելը անլուրջ է: Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի մոտ՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե  Ձեր գլխավորած քաղաքական ուժին մեղադրում են, ասում, որ տապալում եք իմփիչմենթի գործընթացը:

«Ես ձեզ խնդրում եմ, հանդիպեք նախաձեռնողների հետ և մանրամասն ձեզ կբացատրեն, թե որ փուլում են իրենք հարմար գտնում քպ-ականների հետ բացատրական աշխատանք տանելու, երբ են իրենք ենթադրում այդ փաստաթուղթը մուտքագրելու ԱԺ, որպեսզի ներառվի դա օրակարգի մեջ և ընդհանրապես իրենք ինչպես են այդ պրոցեսը պատկերացնում: Եթե ձեզ թվում է, որ մենք արդեն յոթ տարի հայտարարում ենք, որ իշխանություն չենք ուզում, դրանով ինքներս մեզ ավելի օգուտ ենք տալիս, ոչ, վնաս ենք տալիս»,-ասել է ՀՀ երրորդ նախագահը:

«Մենք, ի տարբերություն շատերի, գիտակցում ենք, որ եթե մենք վարչապետի թեկնածու առաջադրենք, ապա հակադրությունը ոչ միայն ՔՊ-ի կողմից է լինելու, ավելի մեծ հակադրություն է լինելու: Մենք փորձում ենք գնալ ավելի քիչ դիմադրության հանդիպելու ճանապարհով, որպեսզի հնարավորինս շուտ կարողանանք ՀՀ-ում իշխանափոխություն անել»,-ասել է ՀՀ երրորդ նախագահը:

Հիշեցնենք, Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել։ Նրան մեղադրում են 20 տարվա վաղեմության մի գործարքի համար, որը նա կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին․ խոսքը հողերի օտարման մասին է։ Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանն Իսակովի պողոտայի որոշ հողամասեր ՀՀ երկրորդ նախագահին պատկանող «Տոյոտա-Երեւան»-ին փոխանցելու համար դրանք էժան գնով է վաճառել:

Նմանատիպ նյութեր