Մեծ Բրիտանիան դադարեցնում է ազատ առևտրի շուրջ բանակցություններն Իսրայելի հետ
Մեծ Բրիտանիան դադարեցրել է ազատ առևտրի շուրջ բանակցություններն Իսրայելի հետ և պատժամիջոցներ է սահմանել Արևմտյան ափի մի շարք հայտնի գործիչների և մի քանի վերաբնակների նկատմամբ։
Այս մասին հայտնում է The Associated Press-ը։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին նշել է, որ կառավարությունը չի կարող շարունակել բանակցություններն Իսրայելի կառավարության հետ գործող առևտրային համաձայնագրի թարմացման վերաբերյալ՝ անընդունելի քաղաքականություն անվանելով Գազայում և Իսրայելի կողմից օկուպացված Արևմտյան ափում իրականացվող գործողությունները։
«Պատմությունը կդատի նրանց։ Օգնության արգելափակում։ Պատերազմի ընդլայնում։ Բարեկամների և գործընկերների մտահոգությունների անտեսում։ Սա արդարացում չունի և պետք է դադարեցվի»,- հայտարարել է Բրիտանիայի արտգործնախարարը։