211652_close_icon

Թուրքիան և Մեծ Բրիտանիան մտադիր են ստեղծել ազատ առևտրի գոտի

views-count670 դիտում article-date 22:13 18-07-2025
Թուրքիայի առևտրի նախարարությունը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի հետ ազատ առևտրային գոտու համաձայնագրի շուրջ տարվող բանակցությունների առաջին փուլը հաջողությամբ ավարտված է:

Նշվել է, որ Մեծ Բրիտանիայի հետ ազատ առևտրային գոտի ստեղծելու նպատակով մի շարք ծայրահեղ կարևորության հարցեր են քննարկվել, այդ թվում՝ գյուղատնտեսական ապրանքների մուտքը նոր շուկա ապահովելու հարցը:

Նախարարության համապատասխան հայտարարության մեջ ասվել է, որ հեշտացվելու է երկու երկրների միջև առևտուրը, ինչպես նաև պարզեցվելու են թվային և ավանդական միջոցներով իրականացվող անցակետային գործառույթները:

Ներկայացվել են նաև երկու երկրների առևտրային հարաբերություններին վերաբերող տվյալներ, որոնց համաձայն՝ Մեծ Բրիտանիան Թուրքիայի 7-րդ ամենամեծ առևտրային գործընկերն է:

Կողմերի միջև թեմայի շուրջ հաջորդ քննարկումը նախատեսվում է իրականացնել մինչև 2025-ի ավարտ:

Նշենք, որ ազատ առևտրային գոտու համաձայնագրի շուրջ քննարկումները շարունակվել են Անկարայում՝ մայիսին Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթի Մեծ Բրիտանիա կատարած այցի և այնտեղ իր գործընկերոջ հետ ունեցած հանդիպման արդյունքում ձերք բերված համաձայնության շնորհիվ: 

Նմանատիպ նյութեր