211652_close_icon
views-count1132 դիտում article-date 16:29 20-05-2025

Հայաստանը վաղ թե ուշ կհամաձայնի Ադրբեջանի պայմաններին․ Ալիև

«Հայաստանը վաղ թե ուշ կհամաձայնի Ադրբեջանի պայմաններին»,- հայտարարել է Իլհամ Ալիևը՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ ասուլիսում։

«Հայաստանը պետք է փոփոխի իր Սահմանադրությունը, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարվի»,- ասել է Ալիևը:

«Մենք խաղաղության բանակցությունների նախաձեռնողն ենք և խաղաղության պայմանագրի տեքստի հեղինակը, և հենց այս տեքստն է այսօր ընդունել Հայաստանը` իհարկե, որոշակի փոփոխություններով»,- ասել է Ալիևը։

Օրբանն իր խոսքում նշել է, որ հավատում է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի։

Նմանատիպ նյութեր