211652_close_icon

Հնդկաստանը բոյկոտ է սկսել հայտնի թուրքական ապրանքանիշների դեմ

views-count706 դիտում article-date 22:26 19-05-2025
Հնդկաստանը էլեկտրոնային հարթակներում բոյկոտ է սկսել թուրքական ծագում ունեցող ապրանքների և ծառայությունների դեմ։ Մասնավորապես որոշում է կայացվել դադարեցնել  Թուրքիայից ներմուծվող տեքստիլ ոլորտին պատկանող մի շարք ապրանքանիշների մուտքը Հնդկաստան։ Հայտնում է ermenihaber.am-ը:

Թուրքական հայտնի «Trendyol», «LC Waikiki», «Koton», «Mavi» ապրանքնանիշների հագուստեղենի կարգավիճակն այժմ ցուցադրվում է  «պահեստում չկա» ձևով։

Բացի այդ Հնկաստանում բոյկոտի է ենթարկվում նաև թուրքական գյուղմթերքը։ Մասնավորապես Պրայագրաջ քաղաքի մի շարք խանութներում դադարեցվել են թուրքական խնձորների վաճառքը։

Հնդիկ մրգավաճառը բոյկոտի վերաբերյալ նշել է. «Մենք  միշտ աջակցել ենք Թուրքիային, բայց նրանք դավաճանեցին մեզ»։

Նմանատիպ նյութեր