Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մտադիր է վերահսկողություն հաստատել ամբողջ Գազայի հատվածի նկատմամբ
Իսրայելը մտադիր է ռազմական վերահսկողություն հաստատել Գազայի հատվածի ամբողջ տարածքի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ մեկնաբանելով անկլավում նախօրեին սկսված լայնածավալ գործողության ընթացքը։
Նա ընդգծել է, որ ռազմական գործողությունների նպատակները մնում են նույնը՝ արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պարտությունը և Գազայում պահվող իսրայելցի պատանդների ազատ արձակումը։
«Սա ՀԱՄԱՍ-ի ոչնչացման մի մասն է։ Ըստ էության, վերահսկողություն է հաստատվելու ամբողջ Գազայի վրա՝ զրկելով ՀԱՄԱՍ-ին մարդասիրական օգնությունը թալանելու հնարավորությունից։ Սա ռազմական ծրագիր է և հաղթանակի ծրագիր»,- ասել է Նեթանյահուն։