211652_close_icon
views-count1000 դիտում article-date 15:43 01-10-2014

Ռուսաստանը մտադիր չէ տոտալ վերահսկողություն հաստատել համացանցի նկատմամբ. Պուտին

РИА Новости-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանը մտադիր չէ սահմանափակել համացանցից օգտվելը կամ էլ տոտալ վերահսկողություն հաստատել դրա նկատմամբ: Այս մասին Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրա խոսքերով՝ համացանցի ռուսական սեգմենտի անխափան աշխատանքի համար ձեռնարկվելու են հնարավոր բոլոր միջոցները, սակայն բռնություն ու ծայրահեղականություն քարոզող կայքերը փակվելու են: Պուտինն ակնհայտ է համարել, որ անհրաժեշտ է մշակել ու իրականացնել հավելյալ միջոցների համալիր տեղեկատվական անվտանգության ոլորտում: Պուտինը նաև նկատել է, որ վերջին կես տարում մի քանի անագամ հաճախակիացել են Ռուսաստանի տեղեկատվական ռեսուրսների նկատմամբ համակարգչային հարձակումները, ինչը ոչ մի կերպ համեմատելի չէ նախորդ տարվա հետ: Պուտինը կարծում է, որ մի շարք երկրներ գլոբալ տեղեկատվական տիրույթում իրենց գերակա դիրքն օգտագործում են որպես «փափուկ ուժի» գործիք՝ իրենց տնտեսական, ինչպես նաև ռազմա-քաղաքական նպատակներին հասնելու համար:

Նմանատիպ նյութեր