211652_close_icon

Կուսության հարց չենք քննարկում, լեգիտիմության հարց ենք քննարկում․ Փաշինյանը՝ եկեղեցու մասին

views-count586 դիտում article-date 17:24 18-06-2025
Կուսության հարց չենք քննարկում, լեգիտիմության հարց ենք քննարկում։

ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Փաշինյանը՝ պատասխանելով եկեղեցու հետ հարաբերությունների մասին հարցին․ «Երբ իմ առաջ եղել է ապացուցելի փաստ, այսինքն՝ ես չէի կարող համոզված չլինել այդ լուրերի ճշմարտացիության մեջ, որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, որպես մարդ, որ ունի հոգևոր կյանք, ինձ համար հարց էր, թե ինչպես պետք է վերաբերվեմ այս ամեն ինչին, և ինձ համար պարզ էր, որ այս ամեն ինչին պետք է վերաբերվեմ համաձայն Հայ առաքելական եկեղեցու ավանդի և կանոնների»,- նշել է Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր