211652_close_icon

Հունիսի 1-ը կդառնա մշակութային տոն Երևանում․ քաղաքապետարան

views-count817 դիտում article-date 19:17 18-05-2025
Երևանի քաղաքապետարանից հայտնում են․

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը կդառնա իսկական մշակութային տոն Երևանում:

Հունիսի 1-ին՝ ժամը 20:00-ին, մեծերին ու փոքրերին հրավիրում ենք Ազատության հրապարակ՝ մասնակցելու բացառիկ միջոցառմանը՝ «Հունիսի 1-ը օպերային աստղերի հետ»:

Առաջին անգամ Հայաստանում՝ Երևանի և մարզերի տաղանդավոր պատանի երգիչ-երգչուհիները ելույթ կունենան անվանի օպերային աստղերի հետ՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի և երգչախմբի մասնակցությամբ:

Մուտքն ազատ է, միացե՛ք մեզ տոնելու մեր երեխաների օրը։
 

Նմանատիպ նյութեր