211652_close_icon

«Վազ 2121»-ի վարորդը չկարողացավ պարեկներին համոզել, որպեսզի «Նիվա»-ն չտեղափոխեն հատուկ պահպանվող տարածք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count13486 դիտում article-date 22:55 15-05-2025
Վերջին ամիսներին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ, ակտիվ պայքար են տանում օրինախախտ այն վարորդների դեմ, ովքեր մարզում իրենց համարում են «տեր-տիրակալ»:

Ակտիվ պայքար է տարվում նաև այնպիսի վարորդների հայտնաբերման ուղղությամբ, ովքեր ոչ միայն չունեն ավտոմեքենան վարելու իրավունք, այլ նաև երբ վարորդն անչափահաս է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրեր առաջ նույն գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ դասակի հրամանատար Համբարձում Տեր-Պողոսյանի գլխավորությամբ, հերթական օպերատիվ տեղեկությունն են ստանում, որ Նորամարգ գյուղում երիտասարդ տղան, չունենալով վարորդական իրավունքի վկայական, ավտոմեքենան է վարում։

Տեղում դասակի հրամանատարի գլխավորությամբ պարեկները մեկնում են նշված գյուղ, որտեղ էլ հայտնաբերում են վարորդին, ով «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայով է լինում։

Տեղում պարզվում է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, ինչի համար էլ պարեկները ավտոմեքենան տեղափոխում են պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր