COP-17-ին ընդառաջ՝ Երևանում կայացել է համաժողով
Երևանում կայացել է Կայուն զարգացման միջազգային համաժողով, որը յուրատեսակ կամուրջ է Բրազիլիայում կայանալիք COP30-ի և Հայաստանում կայանալիք COP17-ի միջև:
Միջազգային հանրությունը պատրաստվում է մասնակցել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին 2025 թվականի համաժողովին (COP 30), որը տեղի է ունենալու Բելեմ քաղաքում (Բրազիլիա, 2025 թվականի նոյեմբերի 10-21), և Հայաստանը նախապատրաստվում է ընդունել Կենսաբազմազանության մասին Կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) 2026 թվականի աշնանը:
Միջոցառմանը մասնակցել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ով բացման իր խոսքում նշել է․
«Առողջ շրջակա միջավայր ունենալը մարդու հիմնարար իրավունքներից է։ Որպեսզի ունենանք կայուն զարգացող, հզոր երկիր և ապահովենք երկարաժամկետ առաջընթաց, պետք է ունենանք առողջ շրջակա միջավայր, որովհետև մեր արտադրանքն ու ծառայությունները գալիս են շրջակա միջավայրի որակից։ Եթե ունենք գյուղատնտեսական ապրանքներ, մասնավորապես կաթնամթերքը, որ ստանում ենք արոտավայրերից, ուրեմն պետք է պահպանենք կենսաբազմազանությունը, որն անհրաժեշտ է բարձր որակի սննդամթերք արտադրելու համար։ Խոսում ենք շուկաների դիվերսիֆիկացիայի մասին՝ մատնանշելով, որ Հայաստանը բռնել է ԵՄ տանող ճանապարհը, ուստի այդտեղ շատ կարևոր են մեր արտադրանքի որակն ու շուկայի դիվերսիֆիկացիան»։
Նախարարի տեղակալի խոսքով՝ շատ կարևոր է նման հարթակներում ընդգծել, թե որքան էական է շրջակա միջավայրի պահպանությունը, թե որքան կարևոր է պայքարել կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունների դեմ՝ պահպանելով մեր հողերն անապատացումից․
«Այստեղ է, որ Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունն ունի անելիքներ, բայց մենք միայնակ չենք կարող հաջողությունների հասնել, ուստի անհրաժեշտ է պետական համակարգի, մասնավոր սեկտորի, գիտական հաստատությունների, ՀԿ-ների և միջազգային գործընկերների սերտ համագործակցությունը։ Հայաստանի տնտեսությունը շատ կախված է վարկերից, ուստի համապատասխան վարկավորումը շատ կարևոր է բիզնեսն առաջ տանելու համար։ Հենց այստեղ է, որ մասնավոր սեկտորին պատկանող ֆինանսական կառույցներում բնապահպանական մոտեցումներն հաշվի առնող վարկերը իրական դաշտում կարող են տալ ցանկալի արդյունք, այսինքն՝ հաշվի առնելով բնապահպանական խնդիրները՝ կարող են ապահովել ներդրողների ու բիզնեսմենների համար կայուն, երկարաժամկետ զարգացում, ինչպես նաև հնարավորություն կտան Հայաստանին իր որակյալ արտադրանքը ներկայացնել այնպիսի շուկաներում, որոնք բավականին բծախնդիր են ապրանքների որակի և դրանց արտադրության պայմանների նկատմամբ»։
Մեյմարյանն ընդգծել է, որ Հայաստանը, ստանձնելով կենսաբազմազանության COP-17-ի նախագահությունը, պետք է լինի առաջատար և օրինակելի երկիր շրջակա միջավայրի պաշտպանության առումով։ ՄԱԿ-ն ու ԵՄ-ն արդեն կանգնած են ՀՀ-ի կողքին, քանի որ բազմաթիվ ծրագրերը, որոնք իրականացվում են համատեղ ջանքերով, տալիս են գիտելիք և ճանապարհ՝ անցում կատարելու դեպի ավելի արդյունավետ և գիտելիքահեն լուծումների՝ կանխելով հողերի անապատացումը և կառավարելի դարձնելով ջրային ռեսուրսների ու անտառների պահպանությանն առնչվող աշխատանքները։