211652_close_icon

Հայhnյանքին, բռնnւթյանը շատ վատ եմ վերաբերվում, ցանկացած իրավիճակում պետք է մնանք դրանից դուրս. Անահիտ Ավանեսյանը՝ թիմակիցների արտահայտությունների մասին

views-count2347 դիտում article-date 13:28 15-05-2025
Շատ հետաքրքիր է, որ դուք այդպես հարցն այսպես եք տալիս, ոչ թե ընդհանուր առմամբ ինչպես եմ վերաբերվում սուր արտահայտումներին կամ հայհոյանքներին, կամ բռնությանը: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում, երբ որ Ազգային ժողովի նիստերի ժամանակ հրապարակավ Նիկոլ Փաշինյանը ոչ կոռեկտ արտահայտություններ է անում ու վիրավորում ընդդիմադիրներին:

«Ընդհանուր առմամբ ես հայհոյանքներին շատ վատ եմ վերաբերվում, բռնությանը շատ վատ եմ վերաբերվում և կարծում եմ, որ ցանկացած իրավիճակում պետք է հնարավորինս մնանք հայհոյանքից և բռնությունից դուրս, այսքանը»,- ասաց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է վերաբերվում երեկ ԱԺ նիստին Արսեն Թորոսյանի արած հրապարակային հայհոյանքներին, ինչին ի պատասխան Ավանեսյանը կրկին ասաց, որ վատ է վերաբերվում ցանկացած հայհոյանքի:

Հարցին՝ Թրոսյանին ասացի՞ք՝ մի հայհոյի, նա ասաց. «Ես որևէ մեկին դաստիարակելու խնդիր չունեմ, և ես նորից կրկնում եմ, և արդեն հրապարակային ասացի՝ ցանկացած տիպի հայհոյանքի ես վատ եմ վերաբերվում»:

Ճշտող հարցին՝ ՔՊ-ի փակ նիստերի ժամանա՞կ էլ են նման հայհոյանքներ, նա արձագանքեց. «Թույլ տվեք ուղղակի չանդրադառնալ հարցին, որովհետև նման հարցն անտեղին է»:

Նմանատիպ նյութեր