Փոքրիկ Տիգրանին գտնելու համար տիեզերքի լուսանկարներն ենք ուսումնասիրում, ցավոք, տեղանքի տիեզերքի լուսանկարները թվագրվում են ապրիլի 26-ին. ԲՏԱ նախարար
Դեռևս նախորդ շաբաթ, գուցե յոթ-ութ օր առաջ, երբ հանրային-հրապարակային տիրույթում նմանատիպ խոսակցություններ սկսվեցին, դեռևս մինչև մեզ դիմելը, ինքս հարցը քննարկեցի համապատասխան մասնագետների հետ՝ նախ և առաջ հասկանալու, արդյոք հնարավոր է առկա և մեզ հասանելի որևէ տեխնոլոգիական լուծումներով, մասնավորապես` տիեզերական լուսանկարներով, որոշակիություն ունենալ հասկանալու, թե իրականում ինչ է տեղի ունեցել տվյալ օրը: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով օրեր առաջ կորած մարալիկցի 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքների ընթացքին:
«Ըստ էության, տարատեսակ կարծիքներ էին հնչում մասնագետների կողմից, որ 30 սանտիմետր լուծաչափ ունեցող տիեզերալուսանկարներ ունենալու պարագայում կային մասնագետներ, որոնք չէին բացառում, որ հնարավոր կլինի իդենտիֆիկացնել ամեն դեպքում մանկահասակ երեխային այդ լուսանկարներով, կային նաև կարծիքներ, որ տեխնիկապես դա ուղղակի հնարավոր չէր լինի։
Սակայն մենք համարեցինք, որ այնուամենայնիվ, եթե անգամ պարզվի, որ այդ օրը կան, առկա են որոշակի ընկերությունների կողմից տվյալ տեղանքի լուսանկարներ, մենք պետք է փորձենք՝ անկախ նրանից տեխնիկապես հնարավոր կլինի իդենտիֆիկացնել, թե՝ ոչ: Մենք առնվազն պարտավոր ենք հասկանալ, կան այդպիսի լուսանկարներ և եթե կան փոխանցենք գործընկերներին։ Եվ վերջին յոթ-ութ օրերի ընթացքում մեզ հետ երբևէ համագործակցություն ունեցած կամ երբևէ նույնիսկ նախկինում որևէ գործակցություն չունեցող միջազգային առաջատար ընկերությունների հետ, երկու տասնյակ ընկերությունների հետ մենք ինտենսիվ աշխատանքներ ենք ունեցել, սակայն պետք է տխրությամբ ասեմ, որ վերջին լուսանկարները, որ որևէ ընկերությունից մեզ հայտնել են, որ արվել է տվյալ տեղանքի, ապրիլի 26-ին են թվագրվում, ինչը բնականաբար, ավելի վաղ ժամկետ է, քան այն օրը, երբ դեպքն է տեղի ունեցել։
Մենք ամենօրյա ռեժիմով իրականում աշխատում ենք՝ հույս ունենալով, որ առաջիկայում նաև կարող են հայտնի լինել գուցե թե այլ ընկերությունների մոտ տվյալ օրերի լուսանկարներ: Վստահեցնում եմ՝ ավելագույնն է արվում»,- ասաց նա: