211652_close_icon
views-count5023 դիտում article-date 18:38 14-05-2025

Մայիսի 15-ի կեսգիշերից Հայկական ԱԷԿ-ի աշխատանքը կկանգնեցվի 60-օրյա վերանորոգման համար

Հայկական ատոմակայանի աշխատանքը մայիսի 15-ի կեսգիշերից կկանգնեցվի 60-օրյա պլանային վերանորոգման համար։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց կայանի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մովսես Վարդանյանը Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի այցի ժամանակ։

Կայանը չի գործի ստանդարտ ժամկետից 15 օր ավելի երկար, քանի որ ընթացիկ վերանորոգման աշխատանքների հետ մեկտեղ պետք է փոխարինվեն տուրբինային արտադրամասի ավտոմատ համակարգերը, ինչպես նաև գեներատորների և տրանսֆորմատորների պաշտպանության համակարգը:

Բացի այդ, կփոխարինվի ցածր լարման (6 և 0,4 կՎ) վթարային անջատման համակարգը:

Նմանատիպ նյութեր