211652_close_icon

Ֆիդանն անդրադարձել է ՔԲԿ-ի ինքնալուծարմանը

views-count787 դիտում article-date 20:57 13-05-2025
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ինքնալուծարման որոշմանը:

Ֆիդանը որոշումը պատմական և կարևոր է որակել, ապա հավելել,որ դրանից հետո կան գործնական քայլեր, որոնք պետք է իրականացվեն:

«Մենք ուշադիր հետևելու ենք դրանց: Ես բավական կարևոր եմ համարում այս որոշումը հատկապես տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության տեսանկյունից»,-հավելել է նա: 

Նմանատիպ նյութեր