211652_close_icon

Ֆիդանն անդրադարձել է Թուրքիա-ՌԴ-Ուկրաինա եռակողմ հանդիպման արդյունքներին

views-count442 դիտում article-date 18:05 03-06-2025
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, X միկրոբլոգում կատարած գրառմամբ անդրադարձել է  Ստամբուլում Թուրքիայի հյուրընկալությամբ կազմակերպված Թուրքիա-Ռուսաստան-Ուկրաինա եռակողմ հանդիպման արդյունքներին:

Ֆիդանը նշել է, որ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, ապա հավելել, որ կողմերը մեկ քայլ առաջ են տարել այն հարցերը, որոնց շուրջ առաջին հանդիպման ժամանակ արդեն իսկ համաձայնության էին եկել։

Թուրք նախարարը հայտնել է, որ կողմերը համաձայնության են եկել մարդասիրական փոխանակման,  նոր կատեգորիաների և ավելի մեծ թվով գերիների փոխանակման հարցում: 
 
Նրա խոսքով՝  կողմերը միմյանց փոխանցել են հրադադարի և խաղաղության վերաբերյալ իրենց տեսլականը ներկայացնող հուշագրեր և նպատակահարմար են գտել առաջիկա օրերին այս փաստաթղթերի շուրջ սկսել աշխատանքներ տեխնիկական մակարդակում։

Ֆիդանը նաև հայտնել է, որ հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել շարունակել պատրաստությունները՝ առաջնորդների մակարդակով հանդիպման համար հող ստեղծելու ուղղությամբ։

«Մեր առաջնորդների ընդհանուր կամքի հիման վրա ձևավորված բանակցություններում, կողմերի ցուցաբերած արդյունքի վրա կենտրոնացած մոտեցումը՝ ուղղված պատերազմի հետևանքով առաջացած կորուստների դադարեցմանը, գոհացուցիչ է։ Այս պատմական գործընթացում Թուրքիային ցուցաբերած վստահության համար ես կրկին շնորհակալություն եմ հայտնում երկու երկրներին»,- գրել է Ֆիդանը։
 
Աղբյուր`    Ermenihaber.am

Նմանատիպ նյութեր