211652_close_icon

Էրդողանն անդրադարձել է PKK-ի ինքնալուծարմանը

views-count1753 դիտում article-date 19:21 16-05-2025
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ինքնալուծարմանը: Հայտնում է ermenihaber.am-ը:

Նա, նշել է, որ Թուրքիայում իշխող «Արդարություն զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) հետ դաշինքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) հետ միասին սերտորեն կոորդինացնում են գործընթացը և համագործակցում այդ հարցում:

«Զգուշավոր ենք, համբերատար, սակայն միևնույն ժամանակ լավատես և լիահույս»,- ասել է Էրդողանը:

Նմանատիպ նյութեր