211652_close_icon

Թուրքիայում քրդերի զինաթափումից հետո հաջորդ 3 հավանական սցենարները

views-count3166 դիտում article-date 21:25 13-05-2025
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինաթափման և լուծարման որոշումը նոր հեռանկարներ է բացում քրդական հարցի կարգավորման համար։ Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ այդ համատեքստում PKK-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետագա դերն ու կարգավիճակը կարող են զարգանալ հետևյալ 3 սցենարով։

1. Օջալանի ազդեցության պահպանում՝ որպես գաղափարական առաջնորդ: Չնայած բանտարկությանը, Օջալանը շարունակում է մնալ քրդական շարժման կարևորագույն խորհրդանիշը։ Նրա գաղափարները և կոչերը խաղաղության ու ժողովրդավարական լուծումների վերաբերյալ կարող են շարունակել ուղղորդել քրդական քաղաքական կազմակերպություններին և հասարակական շարժումներին։

2. Օջալանի ներգրավվածությունը խաղաղ գործընթացում անուղղակի կամ սահմանափակ ձևաչափով: Թեև նրա անմիջական մասնակցությունը բանակցություններին դժվար է պատկերացնել իրավական կարգավիճակի պատճառով, հնարավոր է, որ նրա կարծիքը հաշվի առնվի որոշումներ կայացնելիս կամ նրա միջոցով ուղերձներ փոխանցվեն բանակցող կողմերին։

3. PKK-ի լուծարումից հետո հնարավոր է նոր քաղաքական կուսակցությունների կամ հարթակների ստեղծում, որոնք կհիմնվեն Օջալանի առաջարկած ժողովրդավարական և քաղաքական մասնակցության սկզբունքների վրա։

Ենթադրվում է, որ եթե հաջողվի հասնել թուրք-քրդական համապարփակ խաղաղության համաձայնագրի, ապա հնարավոր է քննարկվի Օջալանի քաղաքական համաներման կամ նրա քրգործի վերանայման հարցը։ Դա էլ իր հերթին կարող է հնարավորություն տալ քրդերի առաջնորդին հետագայում անձամբ ներգրավվել քաղաքական գործունեության մեջ։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Նմանատիպ նյութեր