211652_close_icon

Վերահաստատում եմ Հայաստանի հանձնառությունը՝ Սուրբ Աթոռի հետ միջպետական հարաբերությունները խորացնելու ու զարգացնելու գործում. Փաշինյանը՝ Հռոմի պապին

views-count1711 դիտում article-date 11:42 13-05-2025
Հայաստանի Հանրպետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լևոն XIV-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ ընտրվելու առիթով:  Վարչապետի աշխատակազմի տարածած ուղերձում նշված է.

«Ձերդ Սրբություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հռոմի Սրբազան Քահանայապետ ընտրվելու կապակցությամբ:

Լիահույս եմ, որ Ձեր աստվածահաճո առաքելությունն իր նպաստը կբերի ողջ աշխարհում խաղաղության, արդարության և հանդուրժողականության հաստատմանը:

Վերահաստատում եմ Հայաստանի հանձնառությունը պատմական ամուր կապերի, նույնակունք արժեքների, հոգևոր ու քրիստոնեական մշակութային ժառանգության վրա հիմնված՝ Հայաստան-Սուրբ Աթոռ միջպետական հարաբերությունները և առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն առավել խորացնելու ու զարգացնելու գործում:

Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ Ձեր վեհ ու մարդասիրական առաքելության մեջ:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Սրբություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

Նմանատիպ նյութեր