211652_close_icon

Պետությանը կվերադարձվի շուրջ 100,000 դոլար. դատարանը բավարարել է Դատախազության հայցադիմումը

views-count1318 դիտում article-date 10:42 13-05-2025
Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի մայիսի 6-ի վճռով բավարարվել է. դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 100.000 դոլարին համարժեք 39 միլիոն 415 հազար դրամ:

Այս մասին հայտնում են Դատախազությունից:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը 2024 թվականի հուլիսի 31-ին վնասի բռնագանձման հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով Վ.Մ.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել չվճարված հարկային պարտավորությունների հետևանքով պետությանը պատճառված վնասը։

Նմանատիպ նյութեր