211652_close_icon

Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները մի իսկական «տոռնադո» են իրականացրել մարզում. հայտնաբերվել են օրինախախտ վարորդներ, փրկվել է 12 վարորդ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count6577 դիտում article-date 21:50 12-05-2025
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի և մարզերի գումարտակների պարեկները շաբաթ և կիրակի օրերին, հաշվի առնելով Երևանից մարզեր վարորդների շարժի ակտիվացումը, ուժեղացված ծառայություն են իրականացնում, որի արդյունքում հայտնաբերում են օրինախախտ վարորդների, ովքեր ենթարկվում են վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ տրանսպորտային միջոցը տեղափոխվում է պահպանվող հատուկ տարածք։

Երեկ՝ մայիսի 11-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի և վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ, Արագածոտնի մարզում մի իսկական «տոռնադո» են իրականացրել, որի արդյունքում հայտնաբերվել են մեծ թվով օրինախախտ վարորդներ, որոնց մի մասը չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, մի մասի վարորդական իրավունքի վկայականը եղել է կասեցված, եղել են վարորդներ, ովքեր տրանսպորտային միջոցը վարել են հանդիպակաց՝ վթարային իրավիճակ ստեղծելով մյուս վարորդների համար, եղել են վարորդներ, որոնց ավտոմեքենաները չեն ունեցել ԱՊՊԱ կամ ԱՊՊԱ պայմանագրի ժամկետը եղել է լրացած և Արագածոտնի պարեկների շնորհիվ նաև փրկվել են 12 վարորդի կյանք, քանի որ այդ վարորդները ավտոմեքենաները վարել են ոչ սթափ վիճակում։

Գաղտնիք չէ, որ վերջին ժամանակահատվածում հանրապետությունում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների մեծ մասում վարորդները եղել են ոչ սթափ։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր