211652_close_icon

Պուշկինի անվան դպրոցի ծնողները հավաքվել են ԿԳՄՍՆ դիմաց

views-count706 դիտում article-date 12:22 12-05-2025
Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի ծնողները հավաքվել են ԿԳՄՍ նախարարության դիմաց՝ պահանջելով հանդիպում  նախարարության ներկայացուցիչների հետ։

Այս մասին հայտնել է Panorama.am-ը:

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ շաբաթվանից դպրոցում լարված վիճակ է. աշակերտները, նրանց ծնողները, ուսուցչական անձնակազմն իրենց աջակցությունն են հայտնում դպրոցի երկարամյա տնօրեն Նատալյա Ստեփանյանին, ով, Երևանի քաղաքապետարանի հաղորդմամբ, տնօրենի պաշտոնի համար մրցույթի հարցազրույցի փուլում հաղթող չի ճանաչվել։ 

Ծնողներից մեկը նախարարության դիմաց ակցիայի ժամանակ ասաց. «Նատալյա Ստեփանյանի՝ վերջին փուլը չանցնելու որոշումը բողոքարկվել է։ Ձևավորվել է բողոքարկման հանձնաժողով,  5 անդամից 4-ը նախարարության ներկայացուցիչներ են։ Մենք մտավախություն ունենք, որ որոշումը կլինի կամայական, ոչ թափանցիկ։ Որպեսզի ապահովենք թափանցիկություն, օբյեկտիվություն, առաջարկում ենք, խնդրում ենք, որպեսզի հանձնաժողովի նիստին ներկա լինի Նատալյա Ստեփանյանը, ծնողական ու մանկավարժական խորհրդից ներկայացուցիչներ»։

6 ծնող գնացել է ԿԳՄՍ փոխնախարար  Արաքսիա Սվաջյանի  հետ հանդիպման։ Նախարարությունից են պատրաստակամություն հայտնել հանդիպել 6 ծնողի հետ։

Նմանատիպ նյութեր