211652_close_icon

Ինչու՞ է «զադերշկա» լինում իշխանության խոստացած խաղաղությունը նույնիսկ համաձայնեցված փաստաթղթի պայմաններում․ Տիգրան Աբրահամյան

views-count1072 դիտում article-date 10:29 12-05-2025
Իշխանությունը նվազագույնը 3 օրակարգային հարցի շուրջ հանրությանը պարզաբանումներ չի ներկայացնում: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Առաջին, ինչու՞ է ձգձգվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը սահմանազատում իրականացնելու վերաբերյալ, երբ 3-4 ամիս առաջ այդ հարցում համատեղ հայտարարություն է եղել:

Երկրորդ, ինչու՞ է Ադրբեջանը մեկ ամիս շարունակ, համակարգված խախտում հրադադարի ռեժիմը, իսկ իշխանությունը փորձում է շրջանցել այդ հանգամանքը:

Երրորդ, ինչու՞ է «զադերշկա» լինում իշխանության խոստացած խաղաղությունը նույնիսկ համաձայնեցված փաստաթղթի պայմաններում և չհրապարակելով այն, ի՞նչ է թաքցնում իշխանությունը հասարակությունից:

Խնդիրն այստեղ այն չէ, որ օրակարգային այս 3 հարցերի հետ կապված մեծաթիվ խնդիրներ և սպառնալիքներ կան, հարցն այն է, որ իշխանությունը գնացել է ամենավնասակար ճանապարհով, սակայն նույնիսկ այդ պարագայում Ադրբեջանն այլ ակնկալիքներ ունի, իսկ ՀՀ իշխանությունը խուլ և համր է ձևանում»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր