211652_close_icon

ԽՍՀՄ «Կոսմոս-482» սարքը, որն արձակվել է 1972թ. Վեներայի հետազոտման համար, ընկել է Հնդկական օվկիանոսը

views-count625 դիտում article-date 14:53 10-05-2025
Խորհրդային Միության «Կոսմոս-482» սարքը, որն արձակվել էր 1972թ.՝ Վեներան ուսումնասիրելու համար, դադարել է գոյություն ունենալ՝ դուրս գալով ուղեծրից եւ ընկնելով Հնդկական օվկիանոսը, հայտնել է «Ռոսկոսմոս»-ը։

Սարքի անկումը վերահսկվել է Երկրի մերձակա տարածության վտանգավոր իրավիճակների նախազգուշացման ավտոմատացված համակարգի կողմից, նշվել է հաղորդագրությունում։

«Ռոսկոսմոսի» մեջ մտնող գիտահետազոտական ինստիտուտի մասնագետների հաշվարկների համապատասխան՝ սարքը մտել է մթնոլորտի խիտ շերտեր Մոսկվայի ժամանակով ժամը 9.24-ին Միջին Անդաման կղզուց 560 կիլոմետր արեւմուտք, եւ ընկել է Հնդկական օվկիանոսը Ջակարտայից արեւմուտք։


Սարքն արձակվել է 1972թ. գարնանը՝ Վեներայի հետազոտման համար, սակայն անսարքության պատճառով մնացել է Երկրի էլիպսաձեւ ուղեծրում՝ աստիճանաբար մոտենալով մոլորակին»,- նշվել է «Ռոսկոսմոսի» հաղորդագրությունում։
 

Նմանատիպ նյութեր