Ռիո դե Ժանեյրոյի մոտակայքում ուղղաթիռն ընկել է օվկիանոսը. կա 1 զոհ
Բրազիլական Ռիո դե Ժանեյրոյի մոտակայքում՝ Ատլանտյան օվկիանոսում, ուղղաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ ուղղաթիռում գտնվել է 4 հոգի, որոնցից մեկը զոհվել է, մյուս 3-ը հոսպիտալացվել են:
Բժիշկները հայտնել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ուղղաթիռը մեկնում էր Ռիո դե Ժանեյրո, սակայն կործանման պատճառը դեռևս հայտնի չէ: