211652_close_icon

Փաշինյանի տեղը իսկը Լուկաշենկոյի կողքին է. aravot.am

views-count577 դիտում article-date 11:47 10-05-2025
Մի քանի օրվա տարբերությամբ մենք տեսել ենք երկու տարբեր Փաշինյանի: Մեկը՝ Հայաստանի խորհրդարանում՝ գոռգոռացող, հոխորտացող, սպառնացող: Մասնագետ չեմ, բայց կարծում եմ, որ քաղաքակիրթ երկրներում կա իրավական մեխանիզմ՝ նման վարք դրսեւորող պետության ղեկավարին ենթարկելու անկախ հոգեբուժական քննության՝ պարզելու համար, թե որքանով է նա համապատասխանում իր բարձր պաշտոնին:

Երկրորդ Փաշինյանը Մոսկվայում էր՝ իրեն կորցրած, համեստ գավառացի՝ Միմինոյի «կեպկայով»: Թվում էր, թե նա այն մարդը չէ, որն այստեղ՝ Երեւանում ծանր մեղադրանքներ է հնչեցնում Ռուսաստանի հասցեին, իսկ «արեւմտամետների» նրա երգչախումբը միաձայն գովերգում է՝ «վախ, դուխին մեռնեմ, տենո՞ւմ եք՝ ոնց ա պայքարում Հայաստանի ինքնիշխանության համար»: Այն գործիչը չէ, որի պալատականները ընդդիմադիրների գործունեություններում եւ բոլոր բացասական երեւույթների մեջ տեսնում են  Կրեմլի չարամիտ ձեռքը:

Այն ղեկավարը չէ, որը խոստացել էր ոտք չդնել Բելառուս, քանի այդ երկրի նախագահը Լուկաշենկոն է: Չնայած այս երկու՝ խրոխտ-ագրեսիվ եւ խեղճացած-մոլորված կերպարների միջեւ արտաքուստ կա հսկայական տարբերություն, այնուամենայնիվ, զուտ գաղափարական, հայեցակարգային իմաստով Փաշինյանը Մոսկվայում ճիշտ իր տեղում էր: Ի՞նչ է խոսում Լուկաշենկոն, երբ իրավիճակն իր երկրում սրվում է՝ կձերբակալեմ, կխեղդեմ, կոչնչացնեմ: Պուտինն այդ առումով ավելի զուսպ է. հավատարիմ մնալով իրեն դաստիարակած հիմնարկի ավանդույթներին, քիչ է խոսում, բայց, իհարկե, նույնն է անում: Իսկ ահա  Բելառուսի նախագահը գործում է գեղջկական անմիջականությամբ եւ դրանով նման է իր հայաստանցի գործընկերոջը, որն ընդդիմադիրներին սպառնում է «ԱԱԾ պադվալներով»:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր