211652_close_icon

Նոր Նորքի թաղապետը չպետք է պաշտոնավարի, բայց այդ որոշումը «Հանրապետություն» կուսակցությունը պետք է ընդունի. Ալեն Սիմոնյան

views-count1792 դիտում article-date 14:36 08-05-2025
Իմ կարծիքով «Հանրապետություն» կուսակցությունը, եթե հետևություն չարեց և իր վրա քաղաքական պատասխանատվություն չվերցրեց,  ինչպես մի 6 ամիս առաջ բարձր արդյունքներ գրանցեց և վստահություն ստացավ ժողովրդից, դրա հակառակն է ստանալու:

Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Իրենք մեր գործընկերներն են, մենք իրենց հարգալից ենք վերաբերվում, բայց միևնույն ժամանակ քաղաքական պատասխանատվություն վերցնելու համարձակություն է պետք: Այդ համարձակությունը, եթե իրենք դրսևորեն, ապա դա միայն դրական բան կբերի հաջորդ ընտրությունների ժամանակ»,-ասել է Սիմոնյանը:

Լրագրողի այն հարցին, թե ՔՊ-ն կո՞ղմ է, որ Նոր Նորքի թաղապետը չպետք է պաշտոնավարի, բայց դա թողնում են «Հանրապետություն» կուսակցության որոշմանը՝ շեշտելով, որ նա ճի՞շտ է հասկացել, Ալեն Սիմոնյանը պատասխանել է, որ այո, ճիշտ է հասկացել լրագրողը:

Նմանատիպ նյութեր