211652_close_icon

ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է Թբիլիսիի առևտրի կենտրոններում պայթյnւնների uպառնալիքի մասին

views-count532 դիտում article-date 13:22 08-05-2025
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է Թբիլիսիի առևտրի կենտրոններում ռումբի սպառնալիքների մասին: Խոսքը, մասնավորապես, East Point Shopping Mall, Galleria Tbilisi Shopping Mall, Tbilisi Shopping Area առևտրի կենտրոններ այցելելու մասին է:

«Թբիլիսիում դեսպանատան տարածաշրջանային անվտանգության վարչությունը խորհուրդ է տվել դեսպանատան բոլոր աշխատակիցներին խուսափել այդ տարածքներից մինչև հետագա ծանուցում»,- ասվում է դիվանագիտական ​​ներկայացուցչության հայտարարության մեջ։

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը (ԱԱՊԾ) հայտարարել է, որ համապատասխան ստորաբաժանումներն աշխատում են «հերթական կեղծ հաղորդման վրա», գրում է Ambebi.ge-ն։

Նմանատիպ նյութեր