ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է «Ֆրանկոֆոնիան բեմում և նկարահանման հրապարակում» ծրագիրը
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Բուխարեստի Ի․Լ․ Կարաջալեի անվան թատրոնի և կինոյի ազգային համալսարանի ուսանողների համար նախատեսված փոխանակման ծրագրի երկրորդ փուլը Երևանում մեկնարկել է մայիսի 5-ին՝ «Ներքին փոթորիկ» եռալեզու ներկայացմամբ։
Ներկայացման կոնցեպտը Ստեֆանա Սամֆիրայինն է, իսկ հայկական էտյուդների բեմադրիչն Իննա Հախնազարյանն է։ Փոխանակման ծրագրի առաջին փուլը տեղի էր ունեցել 2024-ի աշնանը՝ Բուխարեստում։ Հայ և ռումինացի ուսանողները համատեղ ներկայացմամբ հանդես են եկել նաև Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանում։
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Ֆրանկոֆոնիան բեմում և նկարահանման հրապարակում» խորագրով նախագիծը ուսանողներին թույլ է տալիս բացահայտել նոր մշակույթներ, զարգացնել իրենց կատարողական հմտությունները և ամրապնդել կապերը Հայաստանի և Ռումինիայի միջև։
Նախագծի շրջանակում երկու բուհերի ուսանողները մասնակցում են «Աշխատանք տեսախցիկի հետ» աշխատարանին, ինչը թույլ կտա երիտասարդներին զարգացնել իրենց անձնական վիդեոպորտֆոլիոները մի քանի լեզուներով՝ ֆրանսերեն, հայերեն և ռումիներեն։ Ուսանողների հետ աշխատում են դերասանուհի Մարիամ Մանոն, կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանն ու օպերատոր Արթուր Ղարայանը։
Այս նախագիծը նաև ուսանողներին եզակի հնարավորություն է տալիս կատարելագործվել տեսողական արվեստի մեջ՝ միաժամանակ ամրապնդելով լեզվական հմտությունները։ Նախագիծը նպատակ ունի ստեղծել երկարատև բարեկամություն և խթանել ապագա համագործակցություններ երկու երկրների երիտասարդների միջև, հատկապես ֆրանսերենի միջոցով, որն այս նախագծում ծառայում է որպես կամուրջ տարբեր արվեստի ճյուղերի միջև։