Մենք մի ուղղությամբ մեր հարաբերությունները չենք կառուցելու՝ ի հաշիվ մեկ այլ հարաբերությունների. Փաշինյանը՝ Մոսկվա այցի մասին
Մենք հրապարակային ենք արտահայտել, որ բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն ենք որդեգրել և դրա մեջ չի մտնում ամենևին, որ մենք մի ուղղությամբ մեր հարաբերությունները կառուցելու ենք ի հաշիվ մեկ այլ հարաբերությունների: Իհարկե, միջոցառումը շատ կարևոր է նաև երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի համատեքստում: Նաև այդ հանդիպումներում քննարկվում են հարցեր, այդ թվում երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Այս մասին ԱԺ-ում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցադրմանը՝ կապված Մոսկվա այցի հետ:
«Ես ընդունել եմ ՌԴ նախագահի հրավերը՝ մասնակցելու միջոցառումներին։ Այդ տրամաբանության մեջ չի եղել, որ ՌԴ այցեր չենք ունենալու և ՌԴ հետ հարաբերությունները չենք զարգացնելու և չենք խորացնելու»,- հավելել է նա: